May 2

Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև- Արևը շողշողուն է։

փայլուն աստղ-Աստղը փայլուն է։

խորհրդավոր լուսին- Լուսինը խորհրդավոր է։

մաքուր օդ- Օդը մաքուր է։

Տրված նախադասություններից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը։

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։
Քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։
Քոթոթները խաղում էին կանաչ խոտերի մեջ։
Քոթոթները խաղում էին խոտերի մեջ։
Խաղում էին խոտերի մեջ։
Խաղում էին։

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։
Գարնանային երեկոյի անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։
Գարնանային երեկոյի անձրևը տեղացել էր ծաղկած ծառերի վրա։
Գարնանային երեկոյի անձրևը տեղացել էր ծառերի վրա։
Երեկոյի անձրևը տեղացել էր ծառերի վրա։
Անձրևը տեղացել էր ծառերի վրա։
Տեղացել էր ծառերի վրա։
Տեղացել էր։

Արևի առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Արևի շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Արևի շողերը խաղում էին ամպի քուլաների հետ։
Արևի շողերը խաղում էին քուլաների հետ։
Շողերը խաղում էին քուլաների հետ։
Խաղում էին քուլաների հետ։
Խաղում էին։
Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց և նա ուզում էր վերցնել գնդակը ու այդ պահին սկսեց անձրև տեղալ հենց անձրևը սկսեց բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի,բայց ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում, որովհետ և նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Ես մի անգամ վերադարձա տուն և

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է, իսկ տղան շատ ուրախացավ։

Բացվեց գարնան առավոտը, և մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու, սակայն նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Հուլիսը ամռան ամիս է, և նա հաղթեց մրցույթում։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարժության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, որ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, որ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, որ կդառնամ մեծահասակների նման, և նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Հատված՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <Փոքրիկ Իշխանը>վիպակից։

April 22

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովասանք ասել՝ արտահայտել, գովել

բարկանալ-զայրանալ

հիմնադրել-հիմնել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Հասարակ-անհասարակ

Հիմար-խելացի

Մեծ-փոքր
Հանգիստ-անհանգիստ
Վեջին-առաջին

  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:

Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

Ճիշտ արձագանքը

-Ո՞ր երկիրն է ավելի եծ, Ռուսաստանը թե ԱՄՆ։

-Ռուսաստա՜նը։

-Ինչքա՞ն կլինի, տասը անգամ տասը։

-Հարյու՜ր։

– Երևանը քանի՞ տարեկան է։

-2806

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

Արձագանքը ապրում է սովորական տանը, և ամենից շատ սիրում է խաղ խաղալ։ Նա սնվում է միայն թխվացքով և բրդուճներով։

April 16

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։ Նա մայրենիի ուսուցիչ է և նա այդքանել ջղայն չէ։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    հաչել,ոռնել,բառաչել,խառնել,կպցնել։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Կատուն ոռնում է։
    կատուն շա՜տ բարձր գիշերը ոռնում է։
    Այծերը հաչում են։
    Այծերը իրենց բլուրում հաչում են շների վրա։
    Գայլը գրում է։
    Գայլը իր ընկերների հետ գրում է իր դասերը։
    Մուկը մլավում է։
    Մուկը իր վանդակում պանիր կռծելով մլավում է կատուների վրա։
    Առյուծը  բառաչում է:
    Առյուծը բառաչում է իր գառնուկ ընկերների վրա։Բե-ե-ե-ե, բե-ե՜։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․
    Որ իր առջևում պետք է ձիերը քշեն մարդիկ նստեն, իսկ նա վայելեր ամբողջ քաղաքը։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում ես ինձ ինքնուրույն կպաշտպանեի ինձ և կբառաչեի նրա նման։

Եթե մուկը մլավեր բոլոր ճանգռող կատուների վրա կհարձակվեին։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց ես էլ նրանց կապտակեի։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։ Մենք առավոտյան կքնեինք, իսկ գիշերվա ժամը մեկին կարդնանայինք։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-խռխռում է

Հավը-կչկչում է

Այծը-մկկում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

շատակեր շերեփ

շատախոս հեռախոս

զայրացնող  զանգ
կատաղած պղպեղ

հարբած արջ

արևահարված նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
    Հարբած արջը

    Մի անգամ մի արջ կար, որին անվանում էին հարբած արջ, քանի որ նա փոքրիկ ժամանակ միշտ իր ընկերների հետ գնում էր որջառեստորան անունով մի տեղ և հարբած հետ էր վերադառնում։ Եվ ամեն օր այդ ամենը կատարվում էր, դրա համար էլ նրան անվանում էին հարբած արջ։ Մի անգամ նա ամուսնացավ մի պուպուշիկ արջուկի հետ։ Այդ արջուկը դեռ չէր իմացել, որ նա միշտ հարբում էր։ Նրանք գրեթե ընդհանրապես իրար հետ չէին լինում, քանի որ ասացի,որ նա ամեն օր էր գնում հարբելու։ Եվ վերջապես արջուկը իմացավ, որ հարբած արջը միշտ խմում է, և նա մի օր հարցրեց․
    -Դու ու՞ր ես գնում ամեն օր։
    Հարբած արջը կմկմալով պատասխանեց․
    Ես գնում եմ իմ ընկերների հետ ռեստորան։
    -Իսկ ռեստորանում ի՞նչ ես անում։
    Նորից նա կմկմալով ասաց։
    -Ես այնտեղ գնում եմ հարբելու։
    Եվ այսպես հարբած արջը ստացավ իր պատիժը, իսկ իր ընկերները նույնպես պատժվեցին, քանի որ այդ ամենի մասին ամբողջ որջը իմացել էր։
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:
April 16

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/
Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  • Բացատրի՛ր հետևյալ մտքերը

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ-Իմ նախկինների ճանապարհով կգնամ։

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր- Այդպես հորը դրչեր գալիս։

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս- Քանի դեռ կենդանի եմ։

  • Արձակ պատմի՛ր զրույցը։
    Մի անգամ մի թագավոր է լինում, որը արդեն ծերացել էր։ Նա ուներ տասներկու երեխա։ Նա չիգիտեր, թե որ մեկին ընտրեր։ Նա մի ցախավել բերեց և կանչեց իր երեխաներին։ Դուք պետք է փորձեք կոտրեք այս ցախավելը ով կոտրեց նա էլ կլինի արքան։ Մեծը իր ուժերով փորձեց կոտրել, բայց չկարողացավ։ Միջինը նույնպես փորձեց իր ուճերով, բայց նորից չկարողացավ, իսկ փոքրը փորձեց իր խելքով կոտրել և նա կարողացավ շա՜տ հեշտությամբ կոտրեց ցախավելը։ Եվ թագավորը իր գահը տվեց իր փոքր երեքային։
  • Ինչպիսի՞ն էր թագավորը։ Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։
    Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար
  • Ինչպիսի՞ն էին որդիները։ Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածները։
  • Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
  • Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
  • Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
  • Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
  • Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
    Որ քո հարցերը ոչ, թե ուժերուվ պետք է լուծել, այլ խելքով։
  • Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։
  • Ես քո տերության ցրված ուժերը,
  • Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,
  • Աուր կապերով կապած կապահեմ,
  • Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ։
  • Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։
  • Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։
    Որտեղ հեքիաթ կա ,այնտեղ բարություն կա։
April 14

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 — Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 — Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝    լրացնելով բաց թողած տառերը:
    Հոգս
կարգ ու կանոն
կախարդություն
փորձում

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
կլոր-շրջան
ծերուկ-ալևոր
տկլոր-մերկ
Պարզ-հստակ

     4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ — պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի — գոյական

     դ/ երանգ – գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
(վազվզել)-վազվզում էին
(երևալ)-են երևում
(ճանկռոտել) -ճանկռուտում էին
(պատասխանել)-պատասխանում է

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա 
Ծերուկը

  ստորոգյալ
զննում էր

9. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:

Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
     10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում ,որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:

11. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ -վազվզել                                      

        բ/ պատառ-պատառ անել  -ճղել

       գ/ գուշակություն անել    -գուշակել              

       դ/ որոշում կայացնել -որոշել                  

12. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
կլոր, կորնթարդ,

13. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Որոշեց նրանց ներկել կարմիր գինով։

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:
Մատածեց, որ դրանք զարհուրելի զվարճանքներ են։

April 14

Բառային աշխատանք

1 Գտի՛ր տրված բառերի հականիշները։

Ավագ-կրտսեր

Գիշեր-առավոտ

Հարավ-հյուսիս

Ելք-մուտք

Զուլալ-պղտոր

Աղոտ-պայծառ

Մենիմաստ-բազմիմաստ

Քչախոս-շատախոս

Մայրամուտ-արևածագ

Ծաղկել-թոռոմել

2 Կազմի՛ր բառերի հականիշ զույգեր՝ միագույն ներկելով դրանք։ Կարող ես օգտվել բառարանից։

Գագաթ-ստորոտ

Դյուրին-դժվարին

Արժանիք-թերություն

Ըմբոստ-հնազանդ

Զառամյալ-երիտասարդ

Արձակ- չափածո

Լավատես-վատատես

Ստորոտ-բարձունք

Հնազանդ-ըմբոստ

Թերություն-արժանիք

Չափածո-արձակ

Հոռետես-լավատես

Դեռատի-տարեց

3 Գտի՛ր թաքնված արմատը։

Բրդե, ննջարան, մրջնանոց, հրեղեն, ճարպկորեն, կարմրավուն, սրբություն, լուսնյակ, օգտավետ։
բուրդ,նունջ,մրջյուն,հրեղ,ճարպ,կարմիր,սուրբ,լույս։

Տրված բառերի արմատները ներկի՛ր կապույտով, իսկ ածանցները՝ կանաչով։

Խմորեղենքաղցրեղենխնձորենիփշատենիբավականությունուրախությունօրորոցայինտնայինանարատաննկատ։

4 Արմատների և բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՛ր երկուական բարդ բառ։

Թիվ, ամիս, նշան-թվանշան,ամսաթիվ

Զարդ, սյուն, զոր-

Ծանր, շոգի, քարշ-շոգեքարշ,ծանրաքարշ

Հարց, զրույց, կից-զրուցակից,հարցազրույց

Հարթ, սար, վայր-հարթավայր,

April 14

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։
որովհետև
անդադար
օգտակար
երևի
վարդենու

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ
կենդանի-կենդանիներ
ոչխար-ոչխաներ
տեր-տերեր
ոսկի-ոսկիներ
հաշիվ-հաշիվներ
միջատ-միջատներ
շերամ-շերամներ
մետաք-մետաքսներ

Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։
կերակրել,շինել,համեմատել,թռնել,ուրախանալ,սխալվել,հարցնել,կարծել,պատասխանել,թողել,
նստել։

Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-օգտակար

շերամ-իմաստուն

մետաքս-քնքուշ

ճիճու-շատակեր

Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։
կենդանի-Այդ արարածները ապրում են մեր շրջապատում, և նրանով են տարբերվում մարդկանցից, որ հոգի չունեն։
շերամ-Շերամները ճիճուներ են որոնք կարող են մեզ համար շինել քնքուշ մետաքս։

Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար-ան-դադար, ապերախտ-ապ-երախտ, անխնամ-ան-խնամ, վարդ-ենի

Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։
Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։
Հոգնած մարդը գնաց գյուղում աշխատելու մեղուների փեթակում։
Շերամը մեզ համար մետաքս է շինում։
Վարդենու ցրայից շատ համեղ և անուշ հոտ է գալիս։

Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
Որ պետք չէ միայն քեզ մասին մտածել։ Պետք է ուրիշների մասին էլ մտածել։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն։ Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին։

Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք։ Մեղրատու մեղուները բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկյան և ասիական խմբերի։ Հայաստանում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն։ Հայկական դեղին մեղուն տարածված է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում։ Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում։ Հայկական դեղին մեղուների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծական գիտահետազոտական պետական ձեռնարկության Մեղրիի հենակետում։

Կարևոր նշանակություն ունեն մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը և այլն։ Ծաղկափոշին պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր և, ունենալով բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար։ Մեղվակաթը (ապիլակ) աշխատող մեղուների գեղձերի արտազատուկն է, որով մեղուները կերակրում են ապագա մայրերին։ Այն արժեքավոր դեղամիջոց է. ունի օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, զարկերակային արյան ճնշումը կարգավորող ներգործություն։ Թողարկվում է նաև հաբերի ձևով։ Ակնամոմն օժտված է հակամանրէային հատկությամբ և կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար։ Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել։ Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել։ Գիտնականներն ուսումնասիրում են մեղուների վարքը՝ որոշակի իմաստ ունեցող բզզոցը, «պարը»։

March 27

Իմ ծաղկազարդը

Ինձ համար ծաղկազարդը հավես էր։ Առավոտյան մայրիկիս քույրիկիս և եղբայրս գնացինք եկեղեցի և մեզ համար ծաղկեպսակ գնեցինք։ Մեզ միացել էին իմ փոքրիկ քույրիկը և փոքրիկ եղբայրը։ Եկեղեցի մենք ափսոս չկարողացանք մտնել։Մայրիկիս հետ մրգեր գնեցինք և գնացինք տուն։ Մենք, երբ եկանք տոն ես ջերմեցի։

March 27

Ր-ռ-ի ուղղագրություն


Օրինակ՝ Նրա սսիրտը թրթռում էր հուզմունքից։ Վարար գետի ջրերը փրփռել էին։ Վերքի մրմուռից աչքերս արցունքոտվել էին։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ր կամ ռ։
Հռչակավոր, հրկիզել, արագաստ, գարնանային, գառնուկ, հրթիռ, թիթեռ, թրթուռ, թիթեռ, կառք, փրփուռ, կառավարություն, խրթին, զարիվայր, ձեռք, ձմերուկ, խռխռալ, ճռճռալ, ոսկոր, գրգիռ, ջեռուցում, բռոնզաձույլ, փարավոն, խորոված, լրաբեր, ջերմություն, թռվռալ, մրմուռ, արծիվ, երեսուն, գոռգոռալ, խարտոց, մարտկոց, ճմռթել, մրմունջ, Րաֆֆի, րոպե, խորտիկ, մորթի, բուրդ, բառբառ, հռհռալ, պառկել, խրճիթ, գրտնակ, գորտ, հորթ, վարդ։
Լրացրո՛ւ բաց թողնված տառեր՝ ր կամ ռ եւ ընդարձակի՛ր նախադասությունները։

Սիրտը թռթռում է։
Դրոը քամուց փրփռում է։
Հին աթոռւ ճռճռում էր։
Տատս քթի տակ մրթմրթում էր։
Մանուկը թռվռում էր։
Կատուն անկյունում մրմուռմ էր։
Խարույկը ճռթճռթում էր։
Գորտը ճահճում կռկռում էր։
Տղան բարձր գոռգոռում էր։
Վերը ցավից մռմռում էր։
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ր կամ ռ, եւ միեւնույն գույնով ներկի՛ր նույնարմատ բառերը։
Դերասան, դեռահաս, դերակատար, դերերգ, դեռատի, դերանուն, դեռեւս, դերբայ։ Լրաբեր, լրագիր, լրակյաց, լռել, լուռ, լրահավաք, լրիկ, լրելյայն, լրա

March 7

Ձոն առաջին ուսուցչիս

Ընկեր Ծաղիկ, դուք լավ ուսուցիչ եք եղել։ Ինձ տվել եք շատ գիտելիքներ, բայց ափսոս, որ մենք այս տարի միասին չէինք։ Չեմ համբերում երբ եմ Ձեզ տեսնելու։ Այնպես կուզեի դուք մեզ անակնկալ անեիք և երկուշաբթի օրը գաք դպրոց։Ես ամեն օր Ձեզ հիշում եմ։ Ամեն օր հիշում եմ, թե ինչպես էիք մեզ սեր տալիս։ Ընկեր Ծաղիկ, շնորհավոր ձեր մարտի 8-ը։
                                                           ԵՍ ՁԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ


Նարեից իմ շատ սիրելի ընկեր Ծաղիկին՝